Լուկաշենկոն և Մամեդյարովը քննարկել են ադրբեջանա-բելոռուսական համագործակցությունը
Նմանատիպ
Հարկ է, որ Բելոռուսն ու Ադրբեջանը մեծացնեն առևտրաշրջանառությունը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդեր Լուկաշենկոն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պետք է Ադրբեջանը դարձնենք մի շարք ապրանքների արտադրության բազա և այդ տարածքից տարածաշրջանում վաճառենք համատեղ արտադրանքը»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նրա խոսքերով, բելոռուսական կողմը մեծ ուշադրություն է հատկացնում, որպեսզի Ադրբեջանում զարգացնի պահանջարկ վայելող բելոռուսական տեխնիկայի արտադրությունը: Դա կարևոր է նրանով, որ ադրբեջանական ընկերությունները միշտ ֆինանսապես աջակցել են նման նախագծերին:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընգծել է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանական գնահատականներն ամբողջությամբ համընկնում են բելոռուսականի հետ:
«Մենք նպատակադրվել ենք մեծացնել ապրանքաշրջանառությունը, քանի որ քաղաքական բաղկացուցիչի մասով միջազգային հարթակներում մեր տեսակետները պրակտիկորեն համընկնում են բոլոր հարցերի շուրջ»,-նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում