Ուկրաինա են հասցվել ԵԱՀԿ-ի առաքելության առաջին երկու անօդաչուները
Նմանատիպ
Ուկրաինայի արեւելքում զինադադարի պահպանման մոնիթորինգին մասնակցելու համար երկիր են հասցվել առաջին երկու անօդաչու թռչող սարքերը, սպասվում է, որ կուղարկվեն եւս երկուսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հայտնել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Մայքլ Բոչուրկիվը:
«Այսօր ստացվել են երկու անօդաչուներ: Այսօր առավոտյան: Այժմ մաքսավորները դրանք ստուգում են փաստաթղթերով»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Բոչուրկիվը:
Նրա խոսքով՝ «երկու օր հետո» անօդաչու սարքերն արդեն կկարողանան սկսել աշխատանքը:
Բոչուրկիվը նշել Է, որ ընդամենն Ուկրաինայում դիտորդական առաքելության համար կգործարկվեն 4 անօդաչուներ: Իսկ թե երբ տեղ կհասցվեն մյուս երկու թռչող սարքերը, ԵԱՀԿ-ի մամուլի քարտուղարին հայտնի չեն:
Ավելի վաղ Բոչուրկիվը հայտարարել Է, որ ԵԱՀԿ-ի հատուկ առաքելությունը, որն Ուկրաինայում է գտնվում արդեն կես տարի եւ հետեւում է Դոնբասի իրադրությանը, այնտեղ կգործի եւս առնվազն կես տարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում