Ռուս-վրացական հերթական բանակցությունները կկայանան սեպտեմբերի 7-ին

Վրացական պատվիրակությունը մեկնել է Ժնև՝ մասնակցելու միջազգային բանակցությունների 29-րդ փուլին, որ կկայանա հոկտեմբեր 7-9ը:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ն, ժնևյան բանակցությունների օրակարգում կրկին ներառված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուժի չկիրառումը, միջազգային անվտանգային մեխանիզմների գործադրումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը:

Բացի այդ վրացական կողմը կբարձրացնի նաև Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների հարցը:

Հիշեցնենք, որ ժնևյան բանակցությունները սկսվել են 2008թ-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում