Սիրիայում ապստամբները գրավել են ռուս-սիրիական հետախուզական կենտրոնը

Համաձայն որոշ տվյալների, Սիրիայում հակակառավարական ուժերը գրավել են ռուս-սիրիական ռադիո և ռադիոտեխնիակական հետախոզության համատեղ կենտրոնը, որը տեղակայված է Թալ-Ալ Հարայի սարում, իսրայելա-սիրիական դեմարկացիոն գծի շրջանում:
Այս մասին տեղեկատվություն տարածել է Տեխնոլգիաների և ռազմավարության կենտրոնի ոչ պաշտոնական բլոգը: Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը:

Նշվում է, որ այդ կենտրոնն օգտագործվում էր, ելնելով Սիրիայի և Ռուսաստանի համատեղ շահերից, սակայն Սիրիայի քաղաքացիական պատերազմ ի սկսվելուց հետո կարծես թե ռուսական անձնակազմը հեռացել էր այդ վայրից:

Իսրայելական Newsru Israel–ը նշում է, որ ռազմական օբյեկտը գրավվել է ոչ թե ծայրահեղ իսլամիստների կողմից, այլ այսպես կոչված սիրիական ընդդիմության, որը փորձում է տապալել գործող նախագահ Բաշար Ասադի իշխանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում