Ադրբեջանցին պայթել է ականի վրա

Ադրբեջանի Թովուզի շրջանի Ասրի-Ջիրդախան գյուղի բնակիչ 59-ամյա Բայրամ Սուլեյմանովը պայթել է ականի վրա: Այս մասին տեղեկացնում է Kepez TV-ն:

Հեռուստաընկերության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից վայրում, որտեղ Սուլեյմանովը գնացել էր գտնելու իր կորած անասունին:

Պայթյունի հետևանքով Սուլեյմանովը կորրցրել է աջ ոտքը: Նրան հասցրել են Թովուզի շրջանի Կենտրոնական հիվանդանոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում