Դավութօղլուն բացահայտել է Թուրքիայի իրական նպատակները

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ամերիկյան CNN Turk-ի լրագրող Քրիստիան Ամանպուրին տված հարցազրույցում խոսել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության դեմ գործողություններ նախաձեռնելու մասին: Ինչպես հաղորդում է թուրքական « Հուրիեթ» պարբերականը, Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք կմիանան «Իսլամական պետության» դեմ ցամաքային ռազմական գործողություններին, եթե ԱՄՆ-ի ռազմավարության մեջ մտնեն գործողությունները Բաշար Ասադի ռեժիմի դեմ:

Կարդացեք նաև՝ Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք, պատերազմ թե՞ ահաբեկչության դեմ պայքար

Դավութօղլուն իսլամիստների գործողությունները կապել է Սիրիայի նախագահի հետ` նշելով, որ քանի դեռ Ասադը շարունակում է մնալ իր պաշտոնում, իսլամիստներն ավելի կուժեղանան: Թուրքիայի վարչապետը հայտնել է նաև, որ իրենք պատրաստ են միանալ Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու և թռիչքները սիրիական որոշ հատվածներում արգելելու կոալիցիայի նախաձեռնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում