Գրոզնիում բազմահազարանոց երթով են նշում Պուտինի ծննդյան օրը

Գրոզնու կենտրոնական շրջանում հոկտեմբերի 7-ին բազմահազարանոց երթ Է անցկացվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ակցիայի մանակիցները տանում են Ռուսաստանի եւ Չեչնիայի՝ մինչեւ 600 մետր երկարությամբ դրոշներ եւ վանկարկում՝ «Ռուսաստան», «Չեչնիա»:

Երթը մեկնարկել Է Մինուտկա հրապարակից եւ շարժվում Է Ահմադ Քադիրովի պողոտայով: Ինչպես հայտնել Է Չեչնիայի ՆԳ նախարարության ներցկայացուցիչը, միջոցառմանը «մինչեւ հարյուր հազար մարդ» Է մասնակցում:

Երթը կավարտվի տոնական համերգով եւ ժողովրդական տոնախմբությամբ:

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրյակին հայտնել Է, որ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը կդիմավորի սիբիրյան տայգայում՝ բնակավայրերից հեռու:

Հոկտեմբերի 7-ին լրանում Է Պուտինի 62-ամյակը:

«Պուտինը վաղը հանգստյան օր Է վերցնելու: Այսօր երեկոյան նա կմեկնի Սիբիր, սիբիրյան տայգա՝ մերձակա բնակավայրից 300-400 կիլոմետր հեռու ընկած շրջան, որտեղ նա կհանգստանա իր ծննդյան օրը»,- լրագրողներին հայտնել Է Պեսկովը:

Նա պարզաբանել Է, թե վայրի ընտրությունը կապված Է այն բանի հետ, որ հոկտեմբերի 8-ին նախագահը պաշտոնական միջոցառումներ Է անցկացնելու Սիբիրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում