Վերջին շաբաթում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 250 անգամ
07/07/2012 14:00
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում