ԻԼԻՊ-ի վտանգը հասել է Կովկաս.New Eastern outlook

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ կալանավորել է իր 26 քաղաքացիներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Սիրիայում և Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության մղած մարտերում: Թեմային անդրադարձել է New Eastern outlook-ը:

Համաձայն նախարարության հանրային կապերի վարչության պետ Արիֆ Բաբաևի խոսքերի, պարզվել է, որ ադրբեջանի որոշ քաղաքացիներ դեռ վաղուց են պատրաստվել մերձավորարևելյան պատերազմի: Նրանք սկզբում պատրաստություն են անցել Պակիստանում, իսկ այնուհետև տեղափոխվել են Սիրիայի և Իրաքի տարածք:

Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ կրոնական ծայրահեղականները, ովքեր ԻԼԻՊ-ի շարքերում մասնակցել են պատերազմին, կարող են ջիհադը շարունակել Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, քանի որ խմբավորման շարքերում կռվում են ոչ միայն ադրբեջանցիներ, այլև Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչներ, ղազախներ, ղըրղըզներ, տաջիկներ և թաթարներ:

Քարնեգի հիմնադրամի Մոսկվայի մասնաճյուղի փորձագետ Ալեքսանդեր Մալիշենկոն կարծում է, որ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է շատ լուրջ ընդունեն ԻԼԻՊ-ից եկող վտանգը.«Շատ մարդիկ են կռվում, նրանց թիվն անցնում է 30 հազարից:Նրանք եկել էին աշխարհի 80 տարբեր երկրների: Նույնիսկ մարդ կա , ով եկել է Մեքսիկայից, դա լուրջ է: Լարվածությունը թեժանում է: Սա արաբական գարնան հետևանքն է:Եթե գործընթացը չդադարեցվի այն կշարունակվի: Սակայն դադարեցնելը հեշտ չի լինի, քանի որ Իսլամական պետությունը ռադիկալ իսլամ այսբերգի միայն գագաթն է: Ինչ որ հիմա կատարվում է դրա արձագանքը կարելի է լսել Հնդկաստանում, Նիգերիայում է այլուր: Այս սպառնալիքն անպայման պետք է կանգնենցնել: Սակայն այդ գործընթացները, որոնք կատարվում են Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում չեն կարող կապված լինել ընդդիմության հետ: Այս պետություններում դժվար է պարզել ինչն է կարգավորված և դժվար չէ քաղաքական դաշտը մաքրել իսլամական ռադիկալիզմի դեմ պայքարելու անվան ներքո»:

Համաձայն Մալիշենկոյի Թբիլիսին ճիշտ քայլեր է ձեռնարկում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում , Վրաստանը պետք է ապապցուցի իր հավատարմությունը Արևմուտքին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում