Վրաստանը պատրաստ է հաղթահարել ասոցացման համաձայանգրից բխող մարտահրավերները

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո վրացական տնտեսությունը մարտահրավերների առաջ է կանգնել, սակայն նա պատրաստ է հաղթահարել դրանք: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ-ի առևտրային պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Վրաստանի կառավարությունը և իշխող կոալիցիան հստակ սահմանել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կուրսը, քանի որ այս փուլում տնտեսության զարգացումը գլխավոր առաջնահերթությունն է»,- նշել է Մարգվելաշվիլին:

Երկրի ղեկավարը վստահ է, որ Վրաստանը կարող է մոտենալ ԵՄ-ի չափանիշներիցն: Բացի այդ Մարգվելաշվիլին կարևորել է արդեն իսկ սկսված ծրագրերն ավարտին հասցնելը:

Նախագահը ուշադրություն է հրավիրել նաև տարածաշրջանային անվտանգության ուժեղացման անհրաժեշտության վրա: Նրա խոսքերով, տարածաշրջանային տերությունները հավակնոտ տնտեսական նախագծեր իրականացնելուն զուգահեռ պետք է հոգան նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում