Վրացական գինիների ամենամեծ գնորդը Ռուսաստանն է

Վրացական գինու արտահանման ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվար-սեպտեմբերին անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 62 տոկոսով: Դրա հետ մեկտեղ արտահանման կեսից ավելին բաժին է ընկել Ռուսաստանին: Այդ մասին  հոկտեմբերի 7-ին հաղորդել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության գինու ազգային գործակալությունը:

Գերատեսչության տվյալներով՝ ինն ամսվա ընթացքում Վրաստանը 0,75 լիտր տարողությամբ 42,8 միլիոն շիշ գինի է մատակարարել աշխարհի 35 երկրների. Ռուսաստան Է արտահանվել 27,937 միլիոն շիշ, ինչը կազմում Է արտահանման ընդհանուր ծավալի 65 տոկոսը:

Հաշվետու ժամանակաշրջանում արտահանվել Է 137,104 մլն դոլար գումարի արտադրանք, ինչը 64 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Ռուսաստանից հետո, վրացական գինու խոշորագույն ներմուծողների թվում են՝ Ուկրաինան, Ղազախստանը, Լեհաստանը, Բելառուսը: Իսկ երկրների տասնյակում տեղ են գտել Չինաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Ադրբեջանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում