Հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել
07/07/2012 18:18
Նմանատիպ
Այսօր, ժամը 14:30-ի սահմաններում հակառակորդի դիրքերից արձակված կրակի հետևանքով զոհվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող: Ինչպես տեղեկացնում է Aravot.am կայքը, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքարի պաշտպանական դիրքերում: Նա 41 տարեկան պայմանագրային զինծառայող էր, Վանաձորի բնակիչ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Times.am-ի հետ զրույցում հաստատետ զինծառայողի զոհվելու փաստը: Նրա խոսքերի համաձայն, զոհվել է Լևոն Արտուշի Թամրազյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում