Ինչու եռյակը հանրահավաքի օրը ընտրեց հենց հոկտեմբերի 10-ը
Նմանատիպ
Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինչու՞ եք սահմանափակում, որ մարդիկ չքննադատեն կամ քննադատություն պարունակող կարծիք չասեն ամսի 10-ի հանրահավաքի մասին։ Եթե իշխանություններին կարելի է քննադատել, ուրեմն ընդիմություններին էլ է կարելի՝ առավել ևս, եթե դա իրեն չիշխանություն է հռչակել։ Ես չեմ ուզում, որ նույն կերպ, ոնց որ առաջ են մոլորեցրել, հիմա էլ անեն, որովհետև չեմ ցանակում մեր ժողովուրդը ևս մեկ անգամ հիասթափվի ու էլ ավելի մեծ ալիքով արտագաղթ սկսի։
Հիմա մի բան ասեք տենեմ՝ իշխանափոխության մթնոլորտ կա՞ Հայաստանում, որը կախված է ամսի 10-ի հանրահավաքից։ Երեք ուժերն էլ պատմության ընթացքում ցույց են տվել, որ հետ կանգնող են ու մինչև վերջ գնացող չեն՝ բոլոր ընտրություններից հետո։ Դրա գումարած՝ ոչ մի գաղափարական ծրագիր չունեն, սրանց էլ ավելացնենք նրանց միշտ կուլիսային պարտվողական պայմանավորվածություններ ձեռք բերելը, դրան էլ վրաբեր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին նույն օրը ԵՏՄ անդամակցության համար Սերժի ստորագրություն դնելը (ոնց որ երաշխավորի դերում լինեն, որ եթե Սերժը չթռնի ռուսների վրայից ու չստորագրի, հեղափոխություն անեն)։
Ու ինչու՞ չասվեր սա, ու ինչու՞ մի քանի մարդ ավել տեղեկացված չլինի նման տեսակետի հետ, որ հույս չկապի նրանց հետ։ Պարտադիր է հիասթափվեն, հա՞, թե՞ հերթական անգամ Բաղրամյան 26 չքայլեն, որ համոզվեք ինչ են խաղում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում