Ֆրանսիայի նախագահը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նախատեսում է Հայոց Ցեղասպանության ժխտումը պատժող նոր օրինագիծ ներկայացնել: Այդ մասին տեղեկացնում է France-Press գործակալությունը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչներն ասել են, որ համաձայն իր նախընտրական խոստումների՝ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր օրինագիծ նախապատրաստելու ցանկություն է հայտնել: Մինչև այս ամսվա վերջ Ֆրանսիայի նախագահը կհանդիպի երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր օրինագծի առանձնահատկությունները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը վերջերս Թուրքիայի իր գործընկեր Դավութօղլուի հետ զրույցում ասել էր, թե Սահմանադիր խորհուրդը դարձյալ կարող է մերժել նման օրինագիծը: Սակայն Ֆրանսիայի նախագահական նստավայրից երեկ հայտարարել են, որ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան: «Մենք պետք է գտնենք մի ճանապարհ, որը նոր նախագծի տեքստը համապատասխան կդարձնի Սահամանադրությանը»,- ասել են France-Press գործակալության Ֆրանսիայի նախագահի նստավայրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում