Թուրքիան քաոսի մեջ է. կա 15 զոհ (ֆոտոշարք)
Նմանատիպ
Թուրքիայի 20 նահանգներում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացել է ավելի քան 15 մարդ:
Ինչպես տեղեկացնում է Իտար Տասսը, հղում կատարելով Haber Turk-ին, վեց նահանգներում անվտանգության աշխատակցիները հայտարարել են պարեկային ժամ, որը դեռևս պարզ չէ, երբ կավարտվի:
Վան, Բաթման, Մուշ, Դիարբեքիր, Մարդին և Սիիրտ նահանգներում սահմանված ժամից հետո դուրս գալն արգելվում է: Այս շրջաններում բողքի ցույցերն ու անկարգություններն ավելի վտանգավոր բնույթ են ստանում: Անվտանգության սպառնալիքների պատճառով երկու նահանագներում դադարեցվել են նաև դասապրոցեսները:
Երիտասարդ մարդկանց խմբերը թալանում են խանութները և նահանգային սեփականությունները, ոստիկանության շենքերի և մեքենաների վրա քարեր են շպրտում: Որոշ շրջաններ վերածվել են ռազմական գործողությունների գոտու:
Բողոքի ակցիաներին մասնակցում են հիմնականում քրդեր, պրոքրդական կուսակցության կողմնակիցներ: Ցույցի պատճառը նշում են Սիրիայում գտնվող քրդական Քոբանե քաղաքում տեղի ունեցող դեպքերը, որտեղ համառ պայքար է ընթանում քուրդ բնակչության և Իսլամական պետության մարտիկների միջև:
Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես են գալիս Անկարայի անգործունեության դեմ, որը ամրապնդել է սահմանը սական չի պատրաստվում միջամտել Քոբանեում տեղի ունեցող գործողություններին:
Բախումներ տեղի են ունենում ոչ միայն ոստիկանության և ցուցարարների միջև, այլև քրդական զանազան կազմակերպությունների: Անկարգությունների հետևանքով բոլոր զոհվածները կամ մահացել են ամբոխի միջից եղած կրակոցների կամ բախումների հետևանքով:
Մի շարք նահանգների, այդ թվում Ստամբուլի և Անակարայի ոստիկանության աշխատակիցներին հրահանգված է դադարեցնել Կուրբան-բայրամի կապակցությամբ իրենց հատկացված 5-օրյա արձակուրդը և բոլոր հերթական արձակուրդները:
Ոստիկանությունը ամբոխին ցրելու համար կիրառում է արցունքաբեր գազ, որոշ դեպքերում նաև ռետինե փամփուշտներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում