ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կիրականացնի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 9-ին մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումը տեղի կունենա ադրբեջանական Ֆիզուլի շրջանի Աշաղը Վեյսելի գյուղի ուղղությամբ:

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենիյ Շարովն ու Պետեր Սվեդբերգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում