Կալիֆոռնիայում ինքնաթիռ է կործանվել անտառային հրդեհը մարելիս

Կալիֆոռնիայի Յոսեմիտի ազգային զբոսայգուց ոչ հեռու կործանվել Է այն ինքնաթիռը, որն ուղարկվել էր մարելու անտառային հրդեհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը:

Ինքնաթիռը բնական հրդեհի մարմանը մասնակցում էր Ֆորեսթի շրջանում, որտեղ կրակը ճարակել է 52 հեկտար տարածք:

Ինչպես նշել է USA Today հրատարակությունը, փրկարարներին հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռի բեկորները, օդաչուի որոնումները շարունակում են:

Արտակարգ պատահարի վայրը գտնվում է դժվարամատչելի տեղանքում, ինչը բարդացնում է փրկարարների աշխատանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում