Ադրբեջանական պետականության անկումը ժամանակի հարց է. Iarex

Iarex.ru կայքը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի հնարավոր մասնատմանն ու այդ կապակցությամբ քաղաքական, քաղաքագիտական և հասարակական շրջանակներում տիրող տրամադրություններին:

Կայքը նկատում է, որ Ադրբեջանում այս օրերին իսկական աշուն է, սակայն նկատի ունի ոչ թե տարվա եղանակը, այլ քաղաքական դրությունը:

Արդեն Բաքովի քաղաքական շրջանակներում էլ չեն թաքցնում, որ իրենց պետության անկումը ժամանակի հարց է: Եթե նախկինում ադրբեջանական վերլուծական շրջանակները խորը թմիրի մեջ էին, ապա ներկայումս իրադրությունը փոխվել է և վերջիններս փորձում են իրենց հայրենակիցներին նախապատրաստել այդ ամենին:

«Ինչպես ափն ընկած ձկներ նրանք հիստերիկ կերպով մեղքը բարդում են այս կամ այն արտաքին ուժի վրա, փոխարենը փորձեն պատճառները գտնել երկրի ներսում և կառավարման համակարգի մեջ: Արդյունքում ի հայտ են գալիս ամենատարբեր հայտարարություններ, որոնք մեղադրում են Ադրբեջանի հարևան Ռուսաստանին»,-գրել է հոդվածի հեղինակը:

Կայքը փորձել է դասակարգել նման՝ աբսուրդի հասնող հայտարարությունները:

Առաջին խմբի մեջ մտնում են այն քաղաաքական գործիչները, վերլուծաբաններն ու հասարակական գործիչները, որոնք Բաքվի քաղաքականության հաջողությունը կապում են Ռուսաստանի Դաշնության մոտալուտ կործանման հետ: Ընդ որում, այդ շրջանակները մեծ ուրախությամբ են ընդունում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների փաստը: Բաքվի վերլուծաբաններն այն աստիճան մոլորության մեջ են, որ նույնիսկ երբ Պետդեպից հայտարարություններ են հնչում, որ սանկցիոն քաղաքականությունը մեծ վնաս է հասցնում նաև Արևմուտքին, նրանք փորձում են հակափաստարկներ բերել ԱՄՆ-ի համար:

Երկորդ խմբի մեջ մտնում հենց Ադրբեջանի քաղաքական գործիչները և հատկապես Իլհամ Ալիևը, ով Աստրախանում ամեն կերպ փորձում էր հաճոյանալ Պուտինին: Սակայն ինչպես նկատում է հոդվածի հեղինակը, Մոսկվայում Ալիևին և նրա շողոքորթ պահվածքը լավ են ճանաչում և գիտեն, որ նա թիկունքից հարվածելու սովորություն ունի:

Երրորդ խմբի մեջ դասակարգվում են նրանք, ովքեր բացահայտ թշնամանք են քարոզում Ռուսաստանի նկատմամբ: Օրինակ՝ Ազգային վերածնունդ կուսակցության փոխնախագահ Հաբիբ Ալլախվերդովը GünAz TV –ին տված հարցազրույցի ժամանակ, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունները, նշել է, որ պետությունները, որոնք սատարում են ահաբեկչությանն ավելի վտանգավոր են տարածաշրջանի համար, քան ահաբեկչական կազմակերպությունները: Իսկ ահաբեկչությունը սատարող երկրների թվում քաղաքական գործիչը թվել է Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև վերջերս Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու՝ Բաքու կատարած այցին: Նշվում է, որ Պուտինի մունետիկի այցը միանշանակ չի ընդունվել Ադրբեջանում, չնայած ադրբեջանցիներն իրենց հատուկ կեղծավորությամբ ջերմ ընդունելություն էին ցուցաբերում Կրեմլի սպասարկուին:

Հոդվածագիրը վերջում եզրակացնում է մինչ Ադրբեջանում սպասում են Ռուսաստանի անկմանը իրենց երկիրն արդեն իսկ հայտնվել է այդ շեմին, և հարկավոր է հարմար առիթ այն փլուզելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում