Ռուսաստանում տաքսու վարորդները ստիպված կլինեն ապահովագրել իրենց ուղևորների կյանքը

Ռուսաստանում տաքսու վարորդները ստիպված կլինեն ապահովագրել իրենց ուղևորների կյանքը

2024 թվականի սեպտեմբերի 1-ից ՌԴ տաքսու վարորդները ստիպված կլինեն կիրառել ուղևորների պարտադիր ապահովագրության մասին օրենքը։

Դաշնային խորհուրդը հունիսի 21-ի նիստում հաստատել է մարդատար տաքսիների պարտադիր ապահովագրության մասին օրենքը։

«Այժմ նման ապահովագրությունը գործում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, տրամվայներով, երկաթուղով, օդային և ջրային տրանսպորտով փոխադրումների համար», – ասել է Դաշնային խորհրդի բյուջետային և ֆինանսական շուկաների հանձնաժողովի փոխնախագահ Մուխարբի Ուլբաշևը:

Օրենքը նախատեսում է, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձը, ինչպես նաև անհատ ձեռներեցները, ովքեր ստացել են մարդատար տաքսիներով փոխադրումների թույլտվություն, չեն կարողանա զբաղվել այդ գործունեությամբ, քանի դեռ չեն ապահովագրել իրենց պատասխանատվությունը առնվազն 2,025 միլիոն ռուբլի յուրաքանչյուր ուղևորի կյանքին վնաս պատճառելու համար:

Հիշեցնենք, որ առայժմ տուժած ուղևորները պաշտպանված են միայն քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքով, որի համաձայն՝ մարդու մահվան առավելագույն փոխհատուցումը 500 հազար ռուբլի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում