Լուկաշենկոն պայմաններ է դրել Պուտինի առջև
Նմանատիպ
Եթե նույնիսկ Բելոռուսը վավերացնի Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագիրը, ապա նա դա կանի որոշակի վերապահումներով:
«Народная Воля» թերթի մոտ է հայտնվել Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին օրենքի տեքստը, որն արդեն իսկ մտել է Ներկայացուցիչների պալատ:
Փաստաթուղթը ենթադրում է, որ եթե նույնիսկ վավերացումը տեղի ունենա, Բելոռուսը իրավունք կունենա հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից:
Փաստաթուղթը, որն արդեն իսկ Բելոռուսի խորհրդարանում է, սկսվում է հետևյալ կերպ.
«Բելոռուսի Հանրապետությունը հայտարարում է, որ բարեխղճորեն կկատարի պայմանագրի շրջանակենրում իր ստանձնած պարտավորությունները և այլ միջոցառումներ կձեռնարկի նրա իրացման համար պայմանով, որ այդ պահից երկկողմանի կամ եռակողմանի հիմքով կհասնեն կոնկրետ պայմանավորվածությունների զգայուն դիրքերի վերաբերյալ, համապատասխան ապրանքների և ծառայությունների՝ հատկապես էներգակիրների ոլորտում խոչընդոտների հաղթահարման, ավտոմոբիլների տեղափոխման ազատականացման և այլն»:
Պայմանով արտահայտությունը նշանակում է, որ Բելոռուսը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի լքել Եվրասիական տնտեսական միությունը:
Հարցը նրանում է, որ զգայուն դիրքերի վերաբերյալ կողմեը չեն կարողանում համաձայնության գալ: Մասնավորապես՝ Բելոռուսն այդպես էլ իրավունք չստացավ առանց մաքսերի ռուսական նավթ ստանալ, ինչի մասին էլ երազում էր Լուկաշենկոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում