«Տիտանը» «Տիտանիկի» հետքերով․ Ատլանտիկայում բաթիսկաֆ է անհետացել
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ատլանտյան օվկիանոսում անհետացել է բաթիսկաֆ, որն օգտագործվում էր զբոսաշրջիկներին «Տիտանիկ» խորտակված նավի մոտ տանելու համար։ Տիտանիկը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ 3,8 հազար մետր խորության վրա։
Հյուսիսատլանտյան օվկիանոսում լայնածավալ որոնումներ են իրականացվում կիրակի անհետացած «Տիտան» սուզանավի հայտնաբերման համար։ Նավում գտնվում են երեք զբոսաշրջիկ և անձնակազմի երկու անդամ։
ԱՄՆ առափնյա պահպանության կապիտան Ջեյմի Ֆրեդերիկը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բաթիսկաֆում եղած թթվածինը կսպառվի առավոտյան ժամը 7:08-ին (Հայաստանի ժամանակով՝ 15:08-ին)։
Փրկրար ծառայությունը հաստատել է, որ որոնողական աշխատանքներին են միացել տարբեր կազմակերպություններ՝ բաթիսկաֆի գտնվելու վայրը հնարավորինս շուտ հայտնաբերելու համար։ «Որոնողական աշխատանքներին ներգրավված են մի քանի պետական կառույցներ և մասնավոր ընկերություններ։ Մենք փորձում ենք ապահովել անձնակազմի անդամների վերադարձը», – ասել է OceanGate Expeditions-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ տուրիստական բաթիսկաֆը դադարել է կապի դուրս գալ հունիսի 19-ին։
«Տիտան» կոչվող բաթիսկաֆը պատկանում է OceanGate Expedition ընկերությանը։ Վերջինս տարիներ շարունակ կազմակերպել է ստորջրյան շրջագայություններ, որոնք անվանում է «առօրյա կյանքի սահմաններից դուրս գալու և իսկապես արտասովոր բան բացահայտելու հնարավորություն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում