Խոշոր պայթյուն Չինաստանում․ կան տասնյակ զոհեր
Նմանատիպ
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ինչուան քաղաքի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Ինչպես տեղեկացրել է «Սինհուա» լրատվական գործակալությունը, պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Դա տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Պեկինի ժամանակով 20:40-ին (Երևանի ժամանակով 16:40-ին): Պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 7։
Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, նրանցից մեկի վիճակը չափազանց ծանր է։
Իրավապահ մարմինները շարունակում են պարզել զոհերի ինքնությունը։ Պատահարի վայրի մոտ ապրող բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 9 մարդ, որոնց թվում են ռեստորանի սեփականատերերն ու աշխատակիցներ։
Ինչպես հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը, բնակելի թաղամասում գտնվող ռեստորանում մարդիկ հավաքվել էին նշելու եռօրյա Dragon Boat Festival-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում