Թուրքիայի համար Ղրիմի թաթարները գլխացավանք են դարձել
Նմանատիպ
Մուստաֆա Ջեմիլյովը, ում շատեն իներցիայով անվանում են Ղրիմի թաթարների առաջնորդ հանդես է եկել հերթական հայտարարությամբ: Նա տեղեկացրել է, որ մտադիր է Ստամբուլում համագումար անցկացնել, որի ժամանակ պետք է մեջլիս ընտրեն: Նրա խոսքերով, այդ հարցը մոտ ժամանակներս պետք է քննարկվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին տեղեկացնում է Ռեգնումը:
Հիշեցնենք, որ Ջեմիլյովը ավելի վաղ՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, թուրքական ղեկավարության տեղեակցրել է այդ նախագծի մասին, սակայն նրան խորհուրդ են տվել համագումարն անցկացնել կամ արևելաեվորապական երկրներից մեկում կամ Ուկրաինայում: Պատճառը մեկն է, ներկայումս ձևավորված միջազգային բարդ հարաբերություններում Անկարայի համար ցանկալի չէ վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այն էլ այն դեպքում, որ Մոսկվան թաթարների նկատմամբ տարվող քաղաքականության ժամանակ հաշվի է առնում Անկարայի տեսակետը:
ՌԴ-ի նախագահ Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը անձնական զրույցների ժամանակ մեկ անգամ չէ, որ քննարկել են այդ հարցը: Բացի այդ Ուկրաինայում նման համագումարի անցկացումն ավելի տեղին կլիներ, քանի որ Ջեմիլովը հանդիսանում է ուկրաինական խորհրդարանի անդամ:
Ուկրաինայի անկախության ողջ ժամանակահատվածում թաթարները ոչինչ չեն արել իրենց դրությունը բարելավելու համար, իսկ ուկրաինական կողմը փորձել է նրանց օգտագործել որպես հակառուսական գործոն՝ հաշվի առնելով, որ հարկ եղած պահին այս ամենի մեջ կարող են խառնել նաև Թուրքիային:
Բացի այդ Ղրիմում բաց քարոզչություն էին տանում Հիզբութ Թահրիր ահաբեկչական կազմակերպության ակտիվիստները, որոնք հովանավորվում էին Մեջլիսի կողմից:
Ռուսաստանին միանալուց հետո թաթարները փորձեցին Մոսկվայի հետ պատերազմի եմջ մտնել՝ ներքաշելով նաև Թուրքիային:
Սակայն Թուրքիայի համար այս ամենը դառնում է անժամանակ գլխացավանք: Մանավանդ որ Ռուսաստանը հրավիրել է Թուրքիային մասնակցելու Ղրիմի տնտեսության մոդեռնացմանը, որը հնարավորություն կտա սերտ կապեր հաստատել այնտեղ ապրող թաթարների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում