Մարտակերտում թշնամու կրակից զինծառայող է վիրավորվել
22/06/2023 15:55
Նմանատիպ
Այսօր ժամը 13:00-ի սահմաններում, թշնամու զինված ուժերը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նշենք, որ հունիսի 21-ին` ժամը 04։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը Արցախում` Մարտակերի շրջանի ուղղությամբ հրաձգային զենք էին կիրառել։
Հայտնում էին, որ հայկական կողմը կորուստներ չունի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում