«Իսլամական պետությունը» իրաքյան ուժերի ուղղաթիռ է վայր գցել
Նմանատիպ
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ապստամբները հոկտեմբերի 8-ին իրաքյան ռազմական ուղղաթիռ են վայր գցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ուղղաթիռն ընկել է Սալահ ադ Դին մարզում: Արդեն հայտնի է, որ 2 օդաչուներ ը զոհվել են:
Իրաքյան անվտանգության ուժերը կանխել են Թիրքիթի համալսարանի վրա ԻՊ-ի հարձակումը` ոչնչացնելով 2 ահաբեկիչների:
Քրդական ուժերը հոկտեմբերի 7-ին Նինվե մարզի 2 գյուղեր են ազատագրել ԻՊ-ից: Գյուղերը կարևոր ռազմավարական նշանակություն ունեին ԻՊ-ի անդամների համար: Ռամադի քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Զանքուրա շրջանն ամբողջովին ազատագրվել է ահաբեկիչներից:
Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երկրի հսկայական տարածքներ ԻՊ-ի հսկողության տակ են: Իրաքյան և քրդական ուժերը փորձում են ազատագրել ահաբեկիչների ձեռքում հայտնված տարածքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում