Մեծ Բրիտանիայում կկառուցեն 26 մլրդ դոլար արժողությամբ նոր ատոմակայան

Եվրահանձնաժողովը (ԵՀ) համաձայնություն Է տվել Մեծ Բրիտանիայում նոր ատոմային Էլեկտրակայան կառուցելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Press Association գործակալությանը հայտնել Է ԵՀ-ի նախագահի՝ մրցակցության հարցերով տեղակալ Հոակին Ալմունիան:

Խոսքը վաղուց պլանավորված ատոմային օբյեկտի կառուցման մասին Է Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Սոմերսեթ կոմսությունում:

Առկա տվյալների համաձայն՝ ԱԷԿ-ի կառուցումը կնստի 16 մլրդ ֆունտ (26 մլրդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում