Ուկրաինայի ճգնաժամին ԵՄ-ի միջամտության ամենամոլի կողմնակիցները բրիտանացիներն են

Եվրամիության երկրների հիմնական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի բնակիչների կեսից պակասն Է այն կարծիքին, որ ԵՄ-ն պետք Է դերակատարություն ունենա Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում, Հին աշխարհի բնակիչները հակամարտության լուծման հարցում իրենց երկրների ներդրումը տեսնում են հիմնականում հումանիտար օգնություն ցուցաբերելու եւ խաղաղապահ առաքելության մեջ, միայն առանձին մարդիկ են հանդես գալիս Կիեւի իշխանություններին դրամական վարկ հատկացնելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ICM ընկերության հարցման արդյունքները, որն անցկացվել Է «Ռուսաստանն այսօր» Միջազգային լրատվական գործակալության պատվերով:

Ուկրաինայում կատարված հանցագործությունների հետաքննությանը ԵՄ-ի մասնակցության օգտին հանդես Է գալիս բրիտանացիների եւ ֆրանսիացիների մեծամասնությունը եւ գերմանացիների միայն կեսը: Դրա հետ մեկտեղ հարցմանը մասնակցած բոլոր եվրոպացիներն առաջին հերթին պահանջում են հետաքննել մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Հետազոտության տվյալների համաձայն՝ Ուկրաինայի ճգնաժամի մասին ավելի լավ իրազեկված են Մեծ Բրիտանիայից հարցման մասնակիցները (92 տոկոս), քան մյուս երկու երկրների՝ Գերմանիայի (78 տոկոս) եւ Ֆրանսիայի (83 տոկոս) բնակիչները:

Ուկրաինայի իրադրությանը Եվրամիության միջամտության անհրաժեշտության մասին ընդհանուր առմամբ նշում Է երեք երկրներում հարցվածների 46 տոկոսը: Հակառակ տեսակետն ունի 44 տոկոսը, եւ եթե Միացյալ Թագավորությունում չմիջամտելու օգտին արտահայտվել Է քաղաքացիների 40 տոկոսը, Ֆրանսիայում՝ 35 տոկոսը, ապա Գերմանիայում՝ 58 տոկոսը:

Եվրամիության միջամտության քաղաքականության ամենամոլի կողմնակիցներն են բրիտանացիները (53 տոկոս), ֆրանսիացիների շրջանում այդպիսիք կազմում են 48 տոկոս, իսկ գերմանացիների շրջանում՝ միայն 36 տոոկսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում