Շոտլանդիայի ափերի մոտ հրդեհ է բռնկել ճառագայթաակտիվ թափոններով բեռնված նավում

Հյուսիսային ծովում նավթահարթակի աշխատողները տարահանվել են ճառագայթաակտիվ նյութերով բեռնված նավի պատճառով, որը հոսընթարով շարժվում է Մորի Ֆերտի ծոցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ճառագայթաակտիվ թափոններ փոխադրող «Պարիդա» նավի ծխնելույզներից մեկում հրդեհ է բռնկել: Այն մարել են, սակայն 52 աշխատողների, այնուամենայնիվ, ուղղաթիռով տարահանել են նավթահարթակից՝ որպես նախազգուշական միջոց:

Առափնյա պահպանության ներկայացուցիչների խոսքով՝ նավի անձնակազմը պլանավորում Է նավը կանգնեցնել խարիսխների միջոցով, ինչից հետո կորոշվի՝ կրկին վերագործարկե՞լ շարժիչը, թե քարշիչ կանչել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում