Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին
22/06/2023 16:41
Նմանատիպ
Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար։
Համապատասխան նախագիծը ընդունվել է Կառավարության հերթական նիստում։
«Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 մլրդ. դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում