Մահացել է Ռիտա Սարգսյանի մայրը
09/07/2012 12:46
Նմանատիպ
Երկարատև ծանր հիվանդությունից հետո հուլիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում 82 տարեկան հասակում մահացել է Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մայրը՝ տիկին Ամալյա Դադայանը:
ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ տիկին Ամալյա Դադայանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, ք. Ստեփանակերտ, Վ.Սարոյան 10, բն. 14 հասցեում, հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը’ հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին, նույն հասցեում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում