Արթուր Մոսիյանը հրաժարվել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղույլանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, քննության առնելով օրակարգային` «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և լսելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ խորհրդարանն ընդունել է օրենքների փաթեթը:

Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով, հրապարակել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի՝ իր պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում