«Թբիլիսոբա-2014» տոնի ընթացքում կանցկացվի Գինու փառատոն

Այս տարի Վրաստանի բնակիչների ամենասիրելի տոներից մեկը՝ Թբիլիսիի օրը՝ «Թբիլիսոբան», մայրաքաղաքում տեղի կունենա հոկտեմբերի 25-ին եւ 26-ին, լրագրողներին հաղորդել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան եւ խոստացել, որ այս տարվա միջոցառումները «բնակչության հիշողության մեջ երկար կմնան», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

«Այս տարի «Թբիլիսոբայի» ընթացքում ակտիվություն կլինի ոչ միայն քաղաքի կենտրոնական շրջաններում: Միջոցառումներ տեղի կունենան բոլոր տասը շրջաններում»,- հայտարարել Է Նարմանիան: Քաղաքապետի խոսքով՝ ներկայիս Քաղաքի օրն աչքի կընկնի նաեւ մի քանի կարեւոր նորամուծություններով, որոնցից մեկը Գինու փառատոնն Է, դրա կազմակերպանը մասնակցում Է Վրաստանի գինեգետների ասոցիացիան:

Եվս մեկ նորամուծություն Է «Թբիլիսիի մասին հոգացողը» տիտղոսի սահմանումը. այս անվանակարգի հաղթողները տոնի շրջանակներում կպարգեւատրվեն հատուկ մրցանակներով: Զուգահեռաբար կկայանա պատվավոր թբիլիսցու տիտղոսի հանձնման ավանդական արարողությունը, թեկնածուների ընտրությամբ արդեն զբաղվում Է հատուկ հանձնաժողովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում