Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իրանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հնչեցված մեղադրանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Մերզիյե Աֆհամի` Թուրքիայի` տարածաշրջանային զարգացումներին ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ հայտարարությանն ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ իրենք մշտապես սկզբունքային մոտեցում են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Բիլգիչի հավաստմամբ` Թուրքիան տարածաշրջանային զարգացումների նկատմամբ չափազանց զգայուն մոտեցում է ցուցաբերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում