Փարիզի կենտրոնում կկանգնեցվի Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի արձանը

Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի արձանը, որի հեղինակը ռուսաստանցի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին Է, կկանգնեցվի Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հարեւանությամբ: Ինչպես հայտնել Է լեհական Լոձ քաղաքի արքեպիսկոպոս Մարեկ Եդրաժեւսկին, ստացվել են Ֆրանսիայի ճարտարապետական վարչության եւ Փարիզի պրեֆեկտուրայի պաշտոնական թույլտվությունները:

3,6 մետր բարձրությամբ եւ 1,5 տոննա քաշով արձանի տեղադրման վայր Է ընտրվել տաճարի մերձակա պուրակը: Այն կրում Է Հռոմի Հովհաննես 23-րդ պապի անունը: Հռոմի կաթոլիկ եկեղեցու երկու քահանայապետերն Էլ սրբադասվել են այս տարվա ապրիլին:

Բրոնզե հուշակոթողը, որը գնահատվում Է 300 հազար եվրո, Զուրաբ Ծերեթելին նվիրել Էր Փարիզի լեհական համայնքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում