Թուրքիայի որոշ շրջաններում հանվել է պարետային ժամը

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել վերացնել պարետային ժամը թուրքական մի շարք շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ Բաթմանի, Սիիրթի (Սղերթ) և Մարդինի 5 գավառում փողոց դուրս գալու արգելքը հանվել է:

Ներկայում պարետային ժամը գործում է միայն Դիարբեքիրում, որտեղ այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը` ժամը 06:00-ն:

Հոկտեմբերի 7-ի գիշերը Թուրքիան համակած և 24 մարդու մահվան պատճառ դարձած ցույցերի հետևանքով իրավապահ մարմինները պարետային ժամ էին հայտարարել Դիարբեքիրում, Մարդինում, Սիիրթում, Մուշում, Վանում և Բաթմանում: Բացի այդ, որոշում էր կայացվել, որ այս շրջաններում միառժամանակ դադարեցվելու են դպրոցական, իսկ որոշ տեղերում էլ համալսարանական դասերը: Թուրքիայի տարբեր քաղաքներում մոլեգնող ակցիաների ժամանակ վիրավորվել է մոտ 100, ձերբակալվել` ավելի քան 300 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում