Մոսկվայում 18 անգամ կրակել են Ադրբեջանի քաղաքացու վրա

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձն Ադրբեջանի քաղաքացու վրա կրակ է բացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Azadliq կայքը, ադրբեջանցին ծանր վիճակում հասցվել է հիվանդանոց:

Բժիշկները ադրբեջացու մարմնից 18 փամփուշտ են հանել: Նրա ինքնությունը դեռևս հստակեցվում է: Հաղորդվում է, որ ադրբեջանցու վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու հանցագործության պատճառներն ու դրա հեղինակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում