Գագիկ Ծառուկյանն իր հնարավոր առաջադրման մասին. «Վայ մամա ջան»
Նմանատիպ
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին հարցին ի պատասխան ԲՀԿ առաջորդ Գագիկ Ծառուկյանտ հոգոց հանեց. «Վայ մամա ջան»:
«Եթե հանրությունը, իմ գործընկերները նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ և կկանգնեմ նրա կողքին:
Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը գտնեն, որ այդ ծանր, դժվարին պահին իմ կարիքը կա և պետք է լինի իմ թեկնածությունը, ապա ես դրան էլ եմ պատրաստ: Ու կարող եմ հաստատ ասել, որ անմիջապես մի քանի ամսում կարևորագույն խնդիրները լուծում կստանան, պետությունը կդրվի ճիշտ ուղղու, հիմքերի վրա: Մարդիկ դա կզգան իրենց առօրյայում: Այդ ժամանակ չեն լինի միանձնյա որոշումներ, կամ մի կուսակցության որոշումներ: Բոլոր կուսակցություններում կան անհատներ, որոնք շատ խելացի են, ազգի հարստությունն են, պիտի քննարկեն, լսեն ու ճիշտ որոշում կայացնեն: Աշխարհում չկա մի խնդիր, որ լուծում չունենա, միայն մարդիկ պիտի բարի լինեն լսելու, քննարկելու, որ ժողովուրդն իր վրա դա զգա», – ասել է Գագիկ Ծառուկյանը:
Տեսանյութը՝ Առաջին լրատվականի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում