Ու՞մ որոշմանն է սպասում Ծառուկյանը
09/10/2014 23:40
Նմանատիպ
Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ու՞մ որոշմանն է սպասում Ծառուկյանը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր համար չորս-հինգ հոգի մարդիկ կան, ովքեր կարող են 2018 թվականին դառնալ ՀՀ նախագահ: Պարոն Ծառուկյանը նաև ասել է, որ կարիքը լինելու դեպքում ինքը ևս կառաջադրվի:
Հետաքրքիր է` ովքեր են այդ չորս հինգ հոգին: Գուցե նրանց թվում մարդ կա հենց իշխող ՀՀԿ-ից: Եթե մարդիկ կան, որոնց Ծառուկյանը տեսնում է ՀՀ ապագա նախագահի դերում և ինքը նույնպես չի թաքցնում իր հավակնությունները, ապա ու՞մ որոշմանն է սպասում, որ վերջնականապես կողմնորոշվի: Կարծում եմ՝ Ծառուկյանի այս հայտարարությունը վաղուց էր պատրաստված, այսօր պարզապես հարմար օր էր (հանրահավաքից մեկ օր առաջ) հնչեցնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում