Թուրքիան շարունակում է ալեկոծվել. զոհերի թիվը հասել է 35-ի

Թուրքիան շարունակում է ալեկոծվել. զոհերի թիվը հասել է 35-ի

Թուրքիայի տարբեր նահանգներում և քաղաքներում տարածված անկարգութունների ալիքը չի դադարում: Հոկտեմբերի 6-ից սկսված ցույցերի ժամանակ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումների արդյունքում զոհերի թիվը շարունակում է աճել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ երկրում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի:

Ըստ նոր տվյալների` Դիարբեքիրում զոհվել է 10 մարդ, Մարդինում` 6, Սիիրթում (Սղերթ)` 5, Ադանայում` 1, Մուշում` 1, Բաթմանում` 1, Վանում` 1, Գազիանթեփում` 4, Բինգյոլում` 4: Ցուցարարներից բացի Բինգյոլում զոհվել է 2 ոստիկան:

Անկարգությունների հետևանքով Թուրքիայում մեծ թվով վիրավորներ և ձերբակալվածներ կան: Երկրի տարբեր քաղաքներում դադարեցվել են դասերը դպրոցներում ու համալսարաններում: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ իրենք համապատասխան կերպով կպատասխանեն սադրիչների գործողություններին` իրավիճակը խաղաղեցնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում