Թուրքիայում ավտոմեքենան անցել է բողոքի դուրս եկած քրդերի վրայով

Թուրքիայում ավտոմեքենան անցել է բողոքի դուրս եկած քրդերի վրայով

Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հարձակումների, ԻՊ-ի դեմ միջազգային ռազմական գործողություններին Թուրքիայի հրաժարվելու դեմ ստամբուլաբնակ քրդերի բողոքի ակցիայի ժամանակ աննախադեպ միջադեպ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Oda TV հեռուստաալիքը, Ստամբուլի քրդաբնակ Էսենյուրթ թաղամասում Քոբանիում քրդերին պաշտպանելու համար թուրքական պետությանը կոչ անող ակցիայի մասնակիցների վրա «Տոֆաշ» տեսակի ավտոմեքենայով հարձակում է տեղի ունեցել: Ավտոմքենան վրաերթի է ենթարկել մի քանի ցուցարարների եւ փախուստի դիմել: Չի բացառվում, որ միջադեպն իրագործվել է սադրանքի նպատակով:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` Քոբանիի հետ կապված Թուրքիայում քրդերի կողմից անցկացվող բողոքի ակցիաներում ոստիկանության հետ բախումներում զոհված քաղաքացիների թիվն արդեն անցնում է 25-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում