Թուրքաբնակ փոքրամասնություններն իրենց զորակցությունն են հայտնել Քոբանիին

Թուրքաբնակ փոքրամասնություններն իրենց զորակցությունն են հայտնել Քոբանիին

Թուրքիայի մի խումբ հայ, լազ, ալևի, գյուրջի և համշենցի մտավորականներ ու կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել իսլամիստ ահաբեկիչների շրջափակման մեջ հայտնված Քոբանիի բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokra thaber.net-ը, մտավորակակնների հայտարարության մեջ նշվում է, որ անտարբերությունն ու անկողմնակալությունը իրականում միայն օգնում է ԻԼԻՊ-ին:

«Նա, ով լռում է, անլեզու սատանա է: Ասել, թե անկողմնակալ եմ, կնշանակի, որ բռնացողների, մարդասպանների, ԻԼԻՊ-ի կողմից ես: Կամ կպայքարենք արդարության, ազատության և հավասարության համար, կամ էլ կսպասենք, որ այս կոտորածում հերթը մեզ էլ հասնի»,- նշվում է մտավորականների արած հայտարարության մեջ: Նրանք պահանջել են, որպեսզի դադարեցվի իսլամիստ ահաբեկիչներին տրվող աջակցությունը, բացվի միջանցք, որով հումանիտար և պաշտպանական նպատակներով աջակցություն կտրամադրվի Քոբանիին:

Թուրքիայում բնակվող փոքրամասնությունները ներկայացնող մտավորականները պահանջել են նաև, որպեսզի հետ կանչվի թուրքական մեջլիսում ընդունված մանդատը, որը թույլատրում է թուրքական զինուժին ցամաքային գործողություններ իրականացնել անդրսահմանային գոտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում