Ստեփանակերտում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փողոցային արվեստի փառատոն

Ստեփանակերտում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փողոցային արվեստի փառատոն

Ստեփանակերտում հոկտեմբերի 11-13-ը կկազմակերպվի փողոցային արվեստի փառատոն, որին մասնակցելու են Երևանի և տեղի նկարիչներ ու կամավորներ: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, միջոցառումը նախաձեռնել է «Արցախակերտում» ՀԿ-ն (https://www.facebook.com/artsakhakertum): Երևանի «Awesome» հիմնադրամի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Արցախում կայանալիք նմանատիպ առաջին փառատոնի շրջանակներում մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի որոշ շենքերի պատեր ու ցանկապատեր նկարազարդվելու են Ցեղասպանության ժամանակ նահատակված արվեստագետների դիմանկարներով ու նրանց ստեղծագործությունները խորհրդանշող պատկերներով:

Փառատոնը` կազմակերպիչների տեղեկացմամբ, նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և նկարիչները շեշտը դնելու են ոչ թե սգի, այլ արևմտահայ արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հարատևության վրա՝ «Հավերժություն» խորագրի ներքո: Փառատոնի ընթացքում ներկայացվելու են նաև ընտրված արվեստագետների ստեղծագործությունները՝ ասմունքի, ընթերցումների, երաժշտության միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում