Օնլայն տաքսի ծառայությունների համար կսահմանվի տարեկան 1 մլն․ դրամի տուրք

Օնլայն տաքսի ծառայությունների համար կսահմանվի տարեկան 1 մլն․ դրամի տուրք

Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք` յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորագրի տրամադրման պահանջ:

Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն՝ մանրամասնելով. «Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք տարեկան 1 միլիոն դրամի չափով:

Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր և պետական տուրք: Սահմանել էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառություն և էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Սահմանել իրավախախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում