Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև

Հուլիսի 9-ին Երևանում Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ’ վարչության պետերի մակարդակով:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, գործադիր մարմինների ու խորհրդարանական շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հատուկ ընդգծվեց երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների նախաձեռնություններում, այդ թվում’ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության հնարավորություններին:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Նույն օրը նիդերլանդական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում