Թուրքիան ցնցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան հազար մարդ

Թուրքիան ցնցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան հազար մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրապարակել է մի քանի վիճակագրական տվյալ հոկտեմբերի 6-10-ը երկիրն ալեկոծած ցույցերի ու անկարգությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Դեպքեր են տեղի ունեցել 33 նահանգում: Այդ անկարգությունների ժամանակ զոհվել է 31 ցուցարար և 2 ոստիկան: Իրադարձությունների արդյունքում` վիրավորվել է 221 քաղաքացիական անձ և իրավապահ մարմիններ 130 աշխատող»,- հայտնել է Ալան: Վերջինիս տեղեկություններով` մի քանի օրերի ընթացքում Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 1024 անձի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում