Orange-ի խանութներում գովազդում են Vivacell-MTS-ի ծառայությունները

Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը՝ ԱրմՌադիոյի (FM107) տնօրեն Արման Սաղաթելյանը գրում է, որ բջջային կապի օպերատոր Orange-ի խանութներում գովազդում են Vivacell-MTS-ի ծառայությունները: Նա իր էջում տեղեկացրել է, որ առավոտյան մտել է Orange-ի խանութներից մեկը, որպեսզի գնի հեռախոսի ծածկ: «Գնել եմ: Եվ ստացել ահա այսպիսի կտրոն (տես լուսանկարը – խմբ.): Առավոտվանից չեմ կողմնորոշվում սա ծիծաղելի, թե տխուր փաստ է», -գրել է Սաղաթելյանը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում