Ռուսաստանի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Այցը կկայանա հոկտեմբերի 13-ին:

Այցի շրջանակներում պաշտպանության նախարարը կհանդիպի Ադրբեջանի իր գործընկերոջը` Զաքիր Հասանովին: Երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր կստորագրեն ռազմական գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում