Ռուսաստանն ու Իրանը համատեղ բանկ կստեղծեն

Ռուսաստանն ու Իրանը համատեղ բանկ կստեղծեն

Ռուսաստանն ու Իրանը համատեղ բանկ կստեղծեն, որը կօգտագործվի երկու երկրների միջև առևտրային ու տնտեսական նախագծերը ֆինանսավորելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ռուս-իրանական առևտրային պալատի ղեկավար Ասադոլլա Ասգարոլադին:

«Հաշվի առնելով այն, որ ռուսական բանկերը դեռևս զգուշանում են աշխատել Իրանի հետ` կապված Արևմուտքի մտցրած պատժամիջոցների հետ, մենք ցանկանում ենք մեր կենտրոնական բանկերի և մասնավոր սեկտորի օգնությամբ հիմնել համատեղ ռուս-իրանական բանկ»,- հայտնել է Ասգարոլադին: Վերջինիս համոզմամբ` ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից մտցված պատժամիջոցները Իրանի, ապա նաև Ռուսաստանի նկատմամբ հավելյալ խթան են հանդիսացել ռուս-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում