Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 3300 կրակոց

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 3300 կրակոց

Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց:

Ինչպես Times.am-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում