Թուրքիան կմարզի Բաշար Ասադի դեմ կռվող ուժերին

Թուրքիան կմարզի Բաշար Ասադի դեմ կռվող ուժերին

Թուրքիան ռազմական կրթություն կտա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ գործող ուժերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ԱՄՆ պետդեպի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ այս մասին որոշում է կայացվել Անկարայի և Վաշինգտոնի միջև շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների արդյունքում:

Հարֆը նշել է, որ Սիրիայի ընդդիմադիրներին մարզելու հարցը եղել է ինչպես Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ, այնպես էլ Անկարա այցելած ամերիկացի թոշակի անցած գեներալ Ջոն Ալենի և նրա օգնական Բրեթ ՄքԳուրքի ունեցած հանդիպումների ժամանակ:

Առաջին փուլում Թուրքիան կզբաղվի իր տարածքում տեղակայված ռազմաբազաներից որևէ մեկում շուրջ 2 հազար սիրիացի ընդդիմադրի ռազմական կրթություն տալով: Դրանից հետո պարբերաբար 400-ական սիրիացի ընդդիմադիր կստանա ռազմական կրթություն: Ընդդիմադիրներին մարզելու մանրամասները պաշտոնական Անկարան կքննարկի արդեն գալիք շաբաթվա ընթացքում, երբ Թուրքիա կժամանի ամերիկացի գեներալների պատվիրակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում